Օրեր առաջ տեղի է ունեցել Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի հայտնի դիմահարդար Օֆելյա Ասատրյանի և նրա ընտրյալի՝ Հայկ Մխիթարյանի, հարսանեկան արարողությունը:
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը՝ Երևանի հայտնի ռեստորաններից մեկում: Հարսանեկան խնջույքին ներկա են գտնվել մի շարք հայտնի մարդիկ՝ Քրիստինե Պեպելյանը, Սարո Թովմասյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, ովքեր զույգին շնորհավորել են նաև իրենց կատարումներով:
Նշենք, որ Օֆելյա Ասատրյանի հարսանեկան դիմահարդարման հեղինակն Ագա Քանքանյանն է, ով, ի դեպ, վերջինիս մորաքույրն է, իսկ վարսահարդարմանը՝ Լիանա Հովհաննիսյանը:
Asekose.am-ը ևս շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով երջանկություն: