«Ադրբեջանում վաճառվում է հայկական արտադրության կարտոֆիլ։ Այս մասին եր՚եկ տեղեկացրել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Թե ինչ ճանապարհով է հայկական կարտոֆիլը հայտնվել Ադրբեջանում, դեռ հստակ հայտնի չէ:
Այնուամենայնիվ, արձագանքելով այս տեղեկություններին՝ Ադրբեջանի մաքսային կոմիտեն հայտարարել է, թե հայաստանյան արտադրության կարտոֆիլ չէր կարող հայտնվել Ադրբեջանում, քանի որ սահմանին դրա ներկրման թույլտվություն տալիս, ստուգվում են անհրաժեշտ փաստաթղթերը»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: