Իրեն նավթով և գազով հարուստ երկիր հռչակած Ադրբեջանում, տիրում է համատարած աղքատություն, որը հատկապես ավելի ցայտուն է երևում մայրաքաղաքից դուրս: Սակայն երկրի աղքատությունն ամենևին էլ չի խանգարում Ալիևների խանության հարստության աճմանը:
Ալիևի դուստրերից մեկին՝ Արզու Ալիևին է պատկանում SW Holding ընկերությունը: Այս ընկերությունը պատասխանատու է ինքնաթիռներում թռիչքի ժամանակ տրվող սննդի, օդանավակայաններում թռիչքուղինների սպասարկման, ապահովում է ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը, ընկերությանն է պատկանում օդնավակայանների տարածքում գործող տաքսի ծառայությունները: Ավիատոմսերի վաճառքը, Duty free-ները ևս պատկանում են վերը նշված հոլլդինգին:
Անհնար է թվարկել Ադրբեջանի նախագահի դստեր պատկանող հոլլդինգի մենաշնորհային գործունեության ոլորտները: Այս հոլլդինգն այնքան մեծ է, որ ունի սեփական բանկը՝ Silk Way Bank անվանումով: