▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանին չի հաջողվում համոզել

Դիտեք նաև՝

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակցի միջեւ վաշինգտոնյան բանակցությունները չնայած հանրային լայն շրջանակների հետաքրքրությունն են շարժել, սակայն ՔՊ-ում հատուկենտ մարդիկ են տեղյակ, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները։

Իշխանական մեր աղբյուրն անկեղծացավ, որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին պարտադրում են ստորագրել Հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը։ Եվ եթե Հայաստանը դեմ չէ ու վաղուց հրապարակային հայտարարել է, որ Արցախի հարցը չի դիտարկում փաստաթուղթը չստորագրելու նախապայման եւ պատրաստ է փաստացի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ պայմանով, որ արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանա, ապա Ադրբեջանին առ այս պահը չի հաջողվում համոզել, որ հրաժարվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Թե կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը, մեր աղբյուրը չմանրամասնեց։ Թեեւ հասկանալի է, որ խոսքն անկլավների մասին է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին