▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի վարչապետի մայրն ու կինը հայ են. Բացահայտումներ

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է Ադրբեջանական Հանրապետության մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ունեն հայկական արմատներ կամ հայ կին, և ըստ լրատվամիջոցի` վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար:

Ցուցակը գլխավորում է երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ներկայացվում է, որ հայ է ոչ միայն վերջինիս մայրը, այլ հայ են նաև նրա կինը և հարսը: Հոդվածում նշվում է, որ այս պաշտոնյան ասել է, որ իր համար ամենաատելի լեզուն ադրբեջաներենն է: Ըստ հոդվածագրի` եթե երկրի վարչապետը այդչափ «հարգում է» սեփական լեզուն և դրանով հանդերձ այս պահին «զավթված է» Ադրբեջանի միայն 20%-ը, պետք է շնորհակալ լինել աստծուն:

Ցուցակում հայտնված հաջորդ պաշտոնյան ԱՀ վարչապետի` փախստականնների և տեղահանվածների հարցերով օգնական Ալի Հասանովն է, որն անունն ու ազգանունը փոխած հայ է: Նշվում է, որ նա ևս երկրում կատարում է «հայանպաստ» առաքելություն` ամեն տեսակ ճնշումների ենթարկելով փախստականներին և ուտելով նրանց գումարները:

Ըստ հոդվածում բերվող տեղեկությունների` հայ է նաև Ադրբեջանի կապի և տրանսպորտի փոխնախարարի` Ջավիդ Գուրբանովի տատը (մայրական կողմի), և երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում նման բարձր պաշտոնի վստահումը հային վտանգավոր է:

Այսօր հայերի ձեռքում է նաև երկրի էներգետիկայի ոլորտը` ըստ հրապարակված հոդվածի, քանի «Azərenerji» ընկերության նախագահի` Էթիբար Փիրվերդիևի կինը հայ է, և Փիրվերդիևը լուրջ կապեր ունի հայկական կողմի հետ:


Արտյոմ Տոնոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին