▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԿԽՄԿ ներկայացուցիչները կհանդիպեն հայ ռազմագերուն

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարություն է արել` նշելով, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վաղը հանդիպելու են ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ։Հաղորդում է APA գործակալությունը:

Էլդար Սաբիրօղլուն վստահեցրել է, թե  որևէ խնդիր չկա,որը կխոչընդոտի Կարմիր խաչի միջազգային կոմիտետի և Հակոբ Ինջիղուլյանի հանդիպմանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն  հանդիպումը կայանալու է վաղը՝ օգոստոսի 20-ին՝ Բաքվի ժամանակով 16։00-ին`Երևանյան ժամանակով՝ 15։00-ին։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով  շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատել էր  հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին