▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է խաղալ Հայաստանի ընտրանու հետ

 

Ֆուտզալ. Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Հայաստանի հետ խաղինԻրանում տեղի ունեցող ֆուտզալի սիրողական աշխարհի առաջնության շրջանակներում կայանալիք 5-6 տեղերի պայքարի համար հանդիպումը չի կայացել: Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է հանդիպել Հայաստանի ընտրանու հետ:

«Մենք նախապես տեղեկացրել էին մրցաշարի կազմակերպիչներին, որ պատրաստ ենք խաղին և անհամբերությամբ սպասում էինք այդ դիմակայությանը, մինչև մեզ չասացին, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է մասնակցել այդ խաղին ինչ-որ պատճառներով»,-  Արթուր Նահապետյանը խոսքերն է մեջբերում «Բիզնես-լիգայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այս առաջնության ընթացքում մեր ներկայացուցիչները մեկ ոչ-ոքի են անցկացրել Իրանի հավաքականի հետ (4-4), ջախջախել են թուրքական թիմին (10-2), զիջել են հունգարական թիմին (1:4) և կամային հաղթանակ է տարել ճապոնական թիմի հետ խաղում (3:2):

vivaronews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին