Ինչպես հաղորդում է Trend լրատվական գործակալությունը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ բանակցություններ կարող են սկսվել միայն երեք դեպքում` վստահության մեխանիզմների ներդրման, հասցեական հայտարարությունների և երաշխիքների դեպքում, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ, ասել է.
«Եթե Երևանում որևէ մեկը կարծում է, որ նախապայմաններ առաջ քաշելով կարող է շարունակել բանակցային գործընթացը և պահպանել ստատուս քվոն, սխալվում է»:
Իր խոսքում Մամեդյարովը առաջ է բերել նաև իրենց նախապայմանները, ըստ որոնց՝ Հայաստանը պետք է Արցախից դուրս բերի զինված ուժերը, ինչից հետո միայն, ըստ նրա, հնարավոր կլինի բանակցություններ վարել: