«Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ կսանձազերծի, որովհետև իրականացնում է մի՝ ինչպես ես եմ անվանում, բաստուրմայի քաղաքականությունը, այսինքն՝ տաշելով գնում է: Հիմքում Հայաստանի տնտեսության ոչնչացումն է, արտագաղթը մեծացնելը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց դիվանագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում ընթանում է իշխանության վերաձևակերպման գործընթացը՝ սահմանադրությունների փոփոխման ճանապարհով.
«Տեսնում ենք, որ Ադրբեջանում հստակ դրված է ժառանգականության խնդիրը: Ալիևը որպես փոխնախագահ կնշանակի իր արդեն չափահաս դարձած որդուն ու, եթե իրեն մի բան պատահի՝ իշխանությունը կփոխանցվի որդուն:
Իսկ մեզ մոտ կուսակցապետություն է, և կուսակցապետը, մնալով ստվերում, կառավարելու է երկիրը»:
Անի Կարապետյան