Արցախի հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի խոսքը
Հակառակորդը ոչ միայն թիրախավորում է խաղաղ բնակչությանը, այլև փորձում մոլորության մատնել միջազգային հանրությանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հիմնականում ստահոդ նութեր են տարածում հայերի կողմից բնակավայրերի և խաղաղ բնակիչների թիրախի տակ վերցնելու մասին։
Նշվում է քաղաքացիական բնակչության շրջանում 2 զոհի, մի շարք վիրավորների և 130 ավերված տան մասին։
Ռազմական որևէ կորուստի մասին ադրբեջանական ագիտպրոպը լռում է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական ̎ամենահզոր̎ բանակը գոյություն չունի, և առաջնագծում միայն ̎խաղաղ բնակչություն է տեղակայված̎։