Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով լուրջ, կառուցողական բանակցություններ սկսելու ակնկալիքներ ունի:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա հայտարարել է՝ ելույթ ունենալով Հանրապետության օրվան նվիրված տոնական ընդունելության ժամանակ:
«Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս կսկսվեն լուրջ, կառուցողական, այսինքն՝ բովանդակային բանակցությունները»,-ասել է Ալիևը:
Ալիևն անդրադարձել է նաև Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կայացած հանդիպմանը՝ ասելով, որ Վիեննայի հանդիպումը հաջող էր:
Ընդ որում, նա նկատել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը «բանակցությունների թեմա չի համարվում»: