▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն կհրահրի

«Ձմեռը լարված սկսեց, իսկ հիմա մենք սպասում ենք թեժացումների՝ կապված Սումգայիթի,  Բաքվի ջարդերի հետ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝  Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն օրես Բաքու կատարած այցի ժամանակ խոսելով Ալիևի հետ՝ հավաստիացրեց նրան, որ ճիշտ  ժամանակն է՝ գործել ղարաբաղյան ռազմաճակատում, քանի որ Ռուսաստանը Սիրիայի, Ուկրաինայի հետ կապված խնդիրներով է զբաղված.

«Բացի այդ՝ Թուրքիան սեփական օրինակով ցույց տվեց, որ կարելի է խոցել ռուսական ինքնաթիռն ու անպատիժ մնալ: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Ադրբեջանում ընտրություններից հետո աճող դժգոհության, տնտեսական վատ պայմանների առկայության պարագայում ադրբեջանական ֆաշիստական ռեժիմը այլ ելք չի տեսնում, քան թե ռազմաճակատում իրավիճակը սրելը»,-նկատեց ադրբեջանագետը:

Սրացում կարձանագրվի նաև  այս ամսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պարագայում.

«Այդ հանդիպումից ոչ մի դրական շարժ պետք չէ ակնկալել: Ադրբեջանը օգտվելով այս հանդիպումից՝ նոր, լայնամասշտաբ ռազմական գործողություն կհրահրի:

Ադրբեջանը բոլոր տարիներն օգտագործել է նոր, մեծ պատերազմի նախապատրաստվելու համար: Ադրբեջանի կողմից նախապատրաստվող  ագրեսիայի հետ է կապված նաև վերջերս իրավապաշտպաններ  Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններին բանտից հանելու և տնային կալանքի ենթարկելու փաստը: Ուզում են ցույց տալ, թե ժողովրդավար երկիր են, և Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա պետք է դիտարկվեն ու պատերազմի դեպքում տարբերություն պետք չէ դնել»,-նշեց նա:

Ադրբեջանագետը կարծում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի նման փակի ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը:

«Դա բացի խուճապից ոչինչ չի տալիս»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին