Թարմացված. Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: |
Թարմացված․ Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: |
Դիտեք նաև՝
Թարմացված․ Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Թարմացված․ Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՊՆ-ից Asekose.am-ին հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
Ադրբեջանը հերթական ագրեսիան է հրահրում` այս անգամ Սոթքի ուղղությամբ:
ՊՆ-ն հաղորդում է Ադրբեջանի կողմից Սոթքի դիրքերի վրա հրետանային հարվածների մասին:
Մեր զինծառայողները պաշտպանական գործողություններ են իրականացնում` թշնամու առաջխաղացում թույլ չտալու համար:
Նշենք, որ հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր:
«Սոթքի ուղղությամբ մարտերի հետևանքով ՀՀ ՊՆ-ն հայտնում է 3 վիրավորների, իսկ ադրբեջանցիները` 1 կորստի ու մեկ վիրավորի մասին:
Ադրբեջանը ինտենսիվ ապատեղեկատվություն է դաշտ լցնում` փորձելով «հիմնավորել» իր հարձակումը, սակայն սրա նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: