«Ստատուս քվոն վտանգ է ներկայացնում և կարող է անսպասելի արդյունքների հանգեցնել: Միջազգային հանրությունը չի ընդունում ստատուս քվոյի պահպանումը»,- ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովը` ավելացնելով.
«Ադրբեջանը Հայաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար իրական բանակցությունների սկիզբ է ակնկալում»,-ասել է Մամեդյարովը: