▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը եվրոպական լրագրողներին թույլ չի տալիս Արցախի թեմայով հրապարակումներ անել

 

Ադրբեջանը հերթական անգամ պետական մակարդակով ոտնահարում է մարդու իրավունքներն ու հիմնարարար
ազատությունները՝ խոչընդոտելով եվրոպական լրագրողների ազատ տեղաշարժին և խոսքի ազատությանը: Ընդ
որում, Ադրբեջանի համար նման պրակտիկան ոչ միայն սովորական է, այլև դարձել է մամուլում հպարտանալու
առիթ: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ նախօրեին տեղական
մամուլում արված հայտարարության մասին է առ այն, որ մոլդովական TV7 հեռուստաընկերության լրագրող
Լիուբա Մաքսիմը հեռացվել է աշխատանքից այս տարվա մայիսին Լեռնային Ղարաբաղի հանրապետության
կատարած լրագրողական այցի և պատրաստած ռեպորտաժի համար:
Դեպքի առնչությամբ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան հասարակական
կազմակերպությունը իր խիստ մտահոգությունն է հայտնում՝ հորդորելով միջազգային իրավապաշտպան
կազմակերպություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել: Միաժամանակ EuFoA-ն անհրաժեշտ է
համարում պարզաբանել միջադեպի մասով որոշակի հանգամանքներ: Այսպես, Մոլդովական TV7
հեռուստաընկերության լրագրող Լիուբա Մաքսիմը հեռուստաընկերության օպերատորի հետ միասին ճամփորդել է
ԼՂՀ EuFoA-ի հրավերով՝ հեռուստաընկերության ղեկավարությունից համաձայնություն ստանալով: EuFoA-ն իր
մեդիա քաղաքականության և կանոնակարգերի համաձայն որևէ տեսակի ուղղակի կամ անուղղակի ազդեցություն
չի ունեցել այցի ընթացքում հավաքվող և հետագայում խմբագրվող տեղեկատվության վրա: Ուստի մտահոգիչ է
նաև այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը, կանխավ հաստատելով լրագրողական այցի վայրը և
նպատակը՝ ազատում է աշխատանքից լրագրողին՝ գործարքի մեջ մտնելով Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ և
կասկածի տակ դնելով Մոլդովայի մամուլի ազատության մակարդակը:
EuFoA-ն նկատում է, որ այս քայլով ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է կատարում
սահմանափակել միջազգային հարթակներում Արցախի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման փորձերը,
ինչպես նաև ջանում է վախ սերմանել մոլդովացի և արտասահմանյան լրագրողների շրջանում` բացառելով նրանց
հետագա հնարավոր այցերը Արցախ: EuFoA-ն պատրասվում է այս միջադեպը ներկայացնել միջազգային բարձր
հարթակներում և իրավապաշտպան կառույցներում՝ լրագրողի խախտված իրավունքները վերականգնելու և
Ադրբեջանի հանցավոր ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով. ճիշտ այն ռեժիմի, որը թույլ է
տալիս իրեն խախտել մարդու իրավունքները ու սահմանափակել հիմնարար ազատությունները այսպես
հրապարակային ու այսքան ցինիզմով` այսպիսով ծաղր ու ծանակի ենթարկելով նաև Եվրոպական Միությունն ու
վերջիններիս սկզբունքներն առհասարակ:
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպություն է, որի
նպատակն է աջակցել ինտեգրմանը և կապեր հաստատել հայ և եվրոպացի գործիչների միջև քաղաքականության,
գործարարության և մշակույթի ոլորտներում: EuFoA-ի գլխավոր գրասենյակը, որտեղ իրականացվում է
կազմակերպության աշխատանքի մեծ մասը, գտնվում է Բրյուսելում՝ եվրոպական կառույցների հարևանությամբ:
EuFoA-ն ուրախ կլինի տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություններ ըստ
անհրաժեշտության: Խնդրում ենք դիմել EuFoA բրյուսելյան գրասենյակի կոորդինատոր ՝ Ալեքսանդրա Ռոուսիին՝
European Friends of Armenia AISBL٠49, Rue de Trèves٠ B-1040 Brussels, Belgium ٠Phone +32 2 233 11 00
www.eufoa.org٠ RPM Brussels (BCE) 0809.626.138 ٠IBAN: BE28 734 0257643 20٠ BIC: KREDBEBB
***
alexandra.roussi@eufoa.org +3222331101 կամ EuFoA երևանյան գրասենյակի կոորդինատոր Տաթև
Հայրապետյանին՝ tatevik.hayrapetyan@eufoa.org +37494818031: EuFoA ծրագրերի մասին
տեղեկատվությունը հասանելի է www.EuFoA.org-ում:

Ադրբեջանը հերթական անգամ պետական մակարդակով ոտնահարում է մարդու իրավունքներն ու հիմնարարար ազատությունները՝ խոչընդոտելով եվրոպական լրագրողների ազատ տեղաշարժին և խոսքի ազատությանը: Ընդ որում, Ադրբեջանի համար նման պրակտիկան ոչ միայն սովորական է, այլև դարձել է մամուլում հպարտանալու առիթ: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ նախօրեին տեղական մամուլում արված հայտարարության մասին է առ այն, որ մոլդովական TV7 հեռուստաընկերության լրագրող Լիուբա Մաքսիմը հեռացվել է աշխատանքից այս տարվա մայիսին Լեռնային Ղարաբաղի հանրապետության կատարած լրագրողական այցի և պատրաստած ռեպորտաժի համար: 

Դեպքի առնչությամբ  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան հասարակական կազմակերպությունը իր խիստ մտահոգությունն է հայտնում՝ հորդորելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել: Միաժամանակ EuFoA-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել միջադեպի մասով որոշակի հանգամանքներ: Այսպես,  Մոլդովական TV7 հեռուստաընկերության լրագրող Լիուբա Մաքսիմը հեռուստաընկերության օպերատորի հետ միասին ճամփորդել է ԼՂՀ EuFoA-ի հրավերով՝ հեռուստաընկերության ղեկավարությունից համաձայնություն ստանալով: EuFoA-ն իր մեդիա քաղաքականության և կանոնակարգերի համաձայն որևէ տեսակի ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չի ունեցել այցի ընթացքում հավաքվող և հետագայում խմբագրվող տեղեկատվության վրա: Ուստի մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը, կանխավ հաստատելով լրագրողական այցի վայրը և նպատակը՝ ազատում է աշխատանքից լրագրողին՝ գործարքի մեջ մտնելով Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ և կասկածի տակ դնելով Մոլդովայի մամուլի ազատության մակարդակը:

EuFoA-ն նկատում է, որ այս քայլով ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է կատարում սահմանափակել միջազգային հարթակներում Արցախի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման փորձերը, ինչպես նաև ջանում է վախ սերմանել մոլդովացի և արտասահմանյան լրագրողների շրջանում` բացառելով նրանց հետագա հնարավոր այցերը Արցախ: EuFoA-ն պատրասվում է այս միջադեպը ներկայացնել միջազգային բարձր հարթակներում և իրավապաշտպան կառույցներում՝ լրագրողի խախտված իրավունքները վերականգնելու և Ադրբեջանի հանցավոր ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով. ճիշտ այն ռեժիմի, որը թույլ է տալիս իրեն խախտել մարդու իրավունքները ու սահմանափակել հիմնարար ազատությունները այսպես հրապարակային ու այսքան ցինիզմով` այսպիսով ծաղր ու ծանակի ենթարկելով նաև Եվրոպական Միությունն ու վերջիններիս սկզբունքներն առհասարակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին