Ադրբեջանի իշխանությունները մտադիր են դատական հայց ներկայացնել ֆրանսիական France 2 պետական հեռուստաալիքի դեմ այն բանի համար, որ տվյալ հեռուստաալիքի պատրաստած սյուժեում Ադրբեջանն անվանվել են «բռնապետություն», իսկ նախագահ Իլհամ Ալիևին՝ «բռնապետ»։ Այս մասին հղում տալով փաստաբան Օլիվյե Պրադոյին` հայտնում է France-Presse գործակալությունը։
Նշենք, որ սեպտեմբերին 8-ին France 2-ը Cash Investigation ծրագրի շրջանակում ցույց է տվել սյուժե, որը նվիրված է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ 2014-ի գարնանն Ադրբեջան կատարած այցին։
Նկարահանումներից հետո Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողներից առգրավվել էին նկարահանված նյութը, հատկապես` ընդդիմադիր ակտիվիստների և իրավապաշտպանների հետ հարցազրույցները: