ermenihaber-ը գրում է.Հայոց ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիային միշտ աջակցել և աջակցում է Ադրբեջանը: Բայց պետք է նշել, որ Ադրբեջանը գիտական մակարդակով 35 տարի առաջ փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին է վկայում 1980 թվականին Բաքվում հրատարակված «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան»-ի (10 հատոր) 4-րդ հատորի 84-րդ էջում տպագրված տեքստը, որում մասնավորապես ասվում է.«Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ժամանակաշրջանում Օսմանյան կառավարությունն իշխանության տեղական մարմիններին հանձնարարական տվեց հայերին զանգվածային ոչնչացման` գենոցիդի (ցեղասպանության) ենթարկելու մասին:1915-16-ին ոչնչացվեց ավելի քան 1.5 մլն հայ. Ավելի քան 600.000 հայ քշվեց Միջագետքի անապատները, նրանց մեծ մասը մահացավ բանտային ճամբարներում: 300.000 հայ ապաստան գտավ Ռուսաստանում: Իսկ փախստական հայերի մի մասն ապաստանեց Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում»: