▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներն Արավուսում հարյուրավոր ոչխարներ են գողացել. սահմանապահներին արգելված է կրակ բացել

Թարմացված․ Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներն ադրբեջանցիները վերադարձրել են: Այս մասին 24News-ին հայտնել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:
«Քանիսին, որ տարել էին, էդքանին էլ հետ են տվել»,- ասել է Ղուլունցը:

Հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են բանակցել, համայնքի ղեկավարը նշել է. «Մեր նպատակը էն չէր, թե ով կբանակցեր, մեր նպատակը, որ հետ տային ոչխարներին»:

***

Այսօր Տեղ համայնքի Արավուս բնակավայրի սահմանին թվով 5 ադրբեջանցիներ 200-ից ավելի ոչխար են գողացել։

Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը ճշտել է. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։

Գյուղացիները դժգոհել են, որ սահմանը այդ հատվածում հսկում են աշխահազորայինները, սակայն նրանց կրակելու իրավունք չեն տալիս:

Ոչխարների տերը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կենդանիներին ձեռք էր բերել վարկով, նրանց մեծ մասը նորածին գառներ ունեն, որոնք շուտով կսատկեն սովից:

Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին