▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներն առավոտ պետք է վախենալով արթնանան.ԱԺ պատգամավոր

«Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, չեմ կարծում, որևէ լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Իրական արդյունքը ինչ-որ չափով ժամանակն է, և եթե լինենք խելոք և այն ճիշտ օգտագործենք, ապա պատրաստ կլինենք ցանկացած տեսակի զարգացումների, իսկ, եթե այդպես չվարվենք, ապա կարծում եմ՝ մոտ օրերս Ալիևը «ճնշումների տակից» դուրս գալու համար ապրիլի 26-ի շրջանակներում տեղի ունեցած գործողությունների կդիմի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նրա կարծիքով եռակողմ այս հանդիպմանը հաջորդած հայտարարությունը  ցույց է տվել, որ ստատուս քվոն պետք է պահպանվի.

«Բնականաբար, սա Ալիևին ձեռնտու չէ, ինչը նշանակում է, որ կփորձի ապակայունացնել կամ հրաժարվել այս ամենից, իսկ մենք պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի սադրանքներին»:

Պատգամավորը կարևորում է մեր քաղաքական խնդիրների օրակարգում այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնց արդյունքում մենք թելադրողը կլինենք.

«Ադրբեջանցիները առավոտ պետք է արթնանան՝ վախենալով, թե հայկական կողմն ինչ հայտարարություն կանի, ինչ քայլեր կձեռնարկի, այլ ոչ թե մենք արթնանանք ու տեսնենք,թե էլ որ մի ադրբեջանցին մի բան կասի ու մենք ազգովի կմտածենք՝ եղել է, թե՞ չի եղել»,-նկատեց Թևան Պողոսյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին