▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներից մեկն այրել է Անիտա Հարությունյանի և Քիմ Քարդաշյանի նկարները. մոդելն արձագանքում է

Դիտեք նաև՝

Օրերս մոդել Անիտա Հարությունյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Ծիծեռնակաբերդում անմար կրակի մոտ այրում Ադրբեջանի դրոշը: Մոդելի այս քայլը ոչ միանշանակ ընդունվեց համացանցային օգտատերերի կողմից, շատերը քննադատեցին մոդելին՝ նշելով, որ նման քայլը ճիշտ չէ:

/filemanager/uploads/2020/07/week-3/Anita_Harutyunyan.jpg

Asekose.am-ի հետ զրույցում մոդելն անդրադարձել է իր այդ քայլի պատճառին և համացանցում իր հասցեին հնչող քննադատություններին:

Այն հարցին՝ ինչու՞ է ընտրել հենց Ծիծեռնակաբերդը, մոդելը պատասխանեց.

«Դա միակ տեղն է, որտեղ կարելի է թուրքի դրոշը վառել՝ հանուն մեր զինվորների հիշատակի, որ հաջորդ անգամ չունենանք կորուստ, որ  ոչ մի մոր աչքերից արցունք չթափվի: Չեմ կարծում, որ ուրիշ տեղ կարելի է նման բան անել: Ես իմ ձևով եմ վրեժ լուծել: Ես այրել եմ թշնամու դրոշը մեր անմեղ զոհերի հիշատակի համար»:

Անդրադառնալով նրան, որ իր այս քայլից հետո շատերը հիշել են իր՝ 2018 թվականին արված գրառումը, որում մոդելը նշել էր, որ պատրաստվում է ընդմիշտ մեկնել Հայաստանից, Անիտան նշեց.

«Այո, ես այդ ժամանակ գրել էի, որ մեկնում եմ երկրից, որովհետև քաղաքում տիրում էր գարշահոտություն: Եթե իմ երկրի ժողովրդին հաճելի էր շնչել այդ գարշահոտությունն ու ապրել աղբով լի երկրում, խնդրեմ, թող ապրեն, ես այդ ժամանակ ցանկացել եմ մեկնել Հայաստանից, բայց դա չի նշանակում մեկնել Ադրբեջան կամ Թուրքիա և այնտեղ ապրել: Ես կարող էի մեկնել Ռուսաստան, որի հետ մենք ունենք լավ հարաբերություններ: Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի: Ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր, եթե երկրում մի բան այնպես չէ, ասում են՝ մենք կգնանք, ուրիշ երկրում կապրենք, բայց դա չի նշանակում, որ մենք կգնանք մեր թշնամու երկիր: Եթե իմ երկրում կա մեկը, ով կգա ու ինձանից պատիվ կպահանջի թշնամու դրոշը այրելու համար, ես իմ տանն եմ, կարող են գալ ու դատել ինձ, ինձ գտնելը դժվար չէ: Չեմ կարծում, որ իմ երկրում կլինի մեկը, թեկուզ քաղաքական գործիչ, ով կկանգնի իմ դիմաց և կասի՝ ինչու՞ ես այրել թշնամու դրոշը այդ սուրբ վայրում: Ուստի, եթե որևէ մեկը սքրինշոթ է անում իմ ֆեյսբուքյան գրառումներից կամ նկարներից, խնդրում եմ նախապես լավ ուսումնասիրել գրառման պատճառը, նոր հրապարակել: Խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր վատաբանում են ինձ, գնան Թուրքիայում ապրեն, քանի որ իմ՝ թշնամու դրոշը այրելը չհասկացողն ինձ համար նույնպես թշնամի է»:

Մոդելի այս քայլից հետո նա հայտնվել էր նաև ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ավելին՝ ադրբեջանցիներից մեկը տեսանյութ էր հրապարակել, որում կանգնած հայկական դրոշի վրա ցուցադրաբար այրում էր Անիտայի լուսանկարը:

«Այո, ես տեղյակ եմ, որ ադրբեջանական կայքերում տարածված են իմ լուսանկարները, ադրբեջանցիները հարձակվել են նաև իմ պաշտոնական էջերի վրա, բայց շնորհակալ եմ հայ հաքերներին, նրանք պաշտպանում են ինձ: Ես ոչ մի վատ բան չեմ արել, ավելին՝ ես գիտակցել եմ, որ իմ այդ քայլից հետո ես կհայտնվեմ ադրբեջանական լրատվամիջոցներում, բայց ես դա արել եմ իմ հայրենիքի համար, իմ զինվորի համար, ես հպարտ եմ, որ ունեմ նման բանակ: Եթե պետք լինի, 10.000.000 հատ էլ այդպիսի դրոշ կայրեմ, որովհետև նրանք արժանի են; Ես այդպես արտահայտել եմ իմ զգացմունքները, իմ վիշտը, իմ ցավը, ես դրոշը այրել եմ զոհված զինվորների անունն ու պատիվը բարձր պահելու համար: Թող այս թեմայով էլ ոչ մի լրատվական կայք ինձ չզանգահարի, ավելացնելու ոչինչ չունեմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին