Որոշ ադրբեջանցիներ, պարզվում է, մտադրվել են բնակություն հաստատել Հայաստանում։
Լուրեր․ com-ն է գրում ու մանրամասնում․ «Ադրբեջանը՝ մտացածին «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անվան ներքո նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ ՄԱԿ-ի հատուկ առաքելություն ուղարկեն Հայաստան՝ սկսելու ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի գործընթացը։
Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ այդ խնդրով դիմել են անմիջապես ՀՀ իշխանություններին՝ խնդրելով բանակցություններ սկսել»։