ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանասար համայնքում «հաղթել» է ՔՊ-ն: Բազմաթիվ ընտրախախտումներ են թույլ տվել, կեղծել են արդյունքները, իսկ փաստերը պարզապես աղաղակող են, բայց ես զարմացած եմ, որ կամք, թասիբ ու նամուս չկար սրանց չընտրելու համար: Ադրբեջանցիները նստած են Իշխանասարի լանջերին, իսկ համայնքում «հաղթում» է դրա թիվ մեկ մեղավորը: Ո՞նց չեք ամաչում: Ո՞նց եք ընտրել դրանց, այ թուրքի հարճեր: Որքան էլ կեղծված լինեն արդյունքները, բայց փաստն այն է, որ կան հայեր, ովքեր թուրքի ամենահզոր զենքն են, իսկ դրանց ամենահզոր զենքը` դավաճան հայն ա: Ես ձեզ ցանկանում եմ, որ ձեր սեփական տան մեջ մեն մենակ մնաք թշնամու հետ: Գուցե այդժամ հասկանաք, թե ինչ եք արել: Գուցե... |
«Ադրբեջանցիները նստած են Իշխանասարի լանջերին, իսկ համայնքում «հաղթում» է ՔՊ-ն»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet