«Ո՞ւմ մտքով կանցներ, որ ադրբեջանցի երիտասարդներն Ալ Քաիդային կից «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման շարքերում կպատերազմեին Թուրքիայի և Ռոժավայի (Սիրիայի հյուսիս) քրդերի, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ: Այս հարցադրումով է հանդես եկել «TimeTurk» լրատվական կայքի սյունակագիր Օմուր Չելիքդոնմեզը: Վերջինս նշում է, որ անցած 2 ամսվա ընթացքում Ադրբեջանից ավելի քան 3 հազար գրոհային է մեկնել Սիրիա` աջակցելու իսլամի վահաբիական ուղղության հետևորդներ հանդիսացող տեռորիստներին: Գրում է ermenihaber.am-ը:
Թուրք հոդվածագիրը մատնանշել է ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական շարժման դերակատարությունը ադրբեջանցի երիտասարդներին Թուրքիայի Հաթայ նահանգում կենտորնացնելու մարզելու և այնուհետև Սիրիա թեժ կետեր ուղարկելու գործում:
Անդրադառնալով Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի ու շրջակա գյուղերի վրա իսլամիստ ծայրահեղականների իրականացրած զինված հարձակման թեմային` հեղինակը հավանական է համարում Լեռնային Ղարաբաղում պարտության հետ կապված վրեժի գործոնն է խթանում ադրբեջանցիների ոգևորությունը սիրիահայերի դեմ ռազմական գործողություններում: