▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում ծափահարել են հոտնկայս

Ադրբեջանցի տենորին չհաջողվեց ձախողել հայ սոպրանոյի փայլուն ելույթը։ 

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի օպերային թատրոնում կայացած SemperOpernball համերգին հանդես է եկել Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիայի կատարմամբ։

Հայ երգչուհու փայլուն կատարումը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Գերմանիայի կենտրոնական հեռարձակող ընկերությունը.եվրոպական խստապահանջ հանդիսատեսը հայ երգչուհու կատարմանն արձագանքել է hոտնկայս ծափահարություններով։
Դրեզդենի օպերայի «SemperOpernball» ամենամյա համերգային ծրագիրը գերմանալեզու Եվրոպայի դասական երաժշտության ամենահայտնի իրադարձությունն է։ Այն 2006 թվականից միավորում է հազարավոր հանդիսատեսների։ 5 ժամանոց համերգային ծրագիրը դիտելու համար ամեն տարի Դրեզդենի օպերա են այցելում համաշխարհային մակարդակի աստղեր, արվեստագետներ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ։

Հիշեցնենք, որ հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը (փետրվարի 7–ին) նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Փառատոնի կազմակերպիչները հայտարարեցին, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ Agence Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալությունը, որի հետ աշխատում է Մանթաշյանը, իր հերթին հայտարարեց, որ Մանթաշյանն իսկապես պետք է հանդես գար փառատոնի բացմանը, սակայն ելույթը չեղարկվել է։ Ավելի ուշ SemperOpernball–ի ղեկավարությունը հարցը լուծեց, և երգիչները փետրվարի 7-ին ելույթ ունեցան նույն բեմում։
 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին