Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանի ու Արցախի շուրջ, նյարդերի պայքար է, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում վստահեցրեց լրագրող Նաիրի Հոխիկյանը: Նա հորդորեց, որ անգամ դեմ առ դեմ ադրբեջանցու հանդիպելու պարագայում չպետք է տրվել վախի, ընդհակառակը, պետք է հանդես գալ ավելի համարձակ ու պահանջատիրական դիրքերից: Նա պատմեց, որ հերթական անգամ, երբ ինքն անզեն հանդիպել է զինված ադրբեջանցու, ապա նրա հետ վիճաբանությունից, ծանր խոսակցությունից հետո հենց ադրբեջանցին է վերջում ասել. «Փրատ, եսլի նաշի պրավիտելստվա րեշատ, շթո Քարաբախ արմյանսկի, բուդետ առմյանսկի»: |
«Ադրբեջանցին ասաց՝ փրատ, եսլի նաշի փրավիտելստվա րեշատ, շթո Քարաբախ առմյանսկի, բուդետ առմյանսկի»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet