Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել իր էջում. «Ադրբեջան-Խորվաթիա ֆուտբոլային խաղից հետո ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր մեկնաբանությունում նշում է, որ իրենց երկրի հավաքականը «անհոգի, կամազուրկ և հույսը պատահականությունների վրա դրած» է խաղում: «Խաղացողների մեծ մասը ադրբեջացիներ են և շատ լավ կլիներ, որ նրանք հասկանային, որ Ադրբեջանի օգտին են խաղում... Օգտակար կլիներ, որ նստեիք ու բոլորով միասին դիտեիք Հայաստանի հավաքականի խաղը: Դա կարևոր է, որպեսզի տեսնեք, թե որքան պատասխանատվությամբ ու համառությամբ են նրանք խաղում Հայաստանի օգտին...»,-գրել է Մուստաֆան:
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անկախ ոլորտից, եթե դու պատրաստված ես, պատասխանատու և համառ, քո հակառակորդները միայն նախանձելու են քեզ ու հարգելու քո տեսակը»:
«Ադրբեջանցի պատգամավորը չի կարողանում թաքցնել հիացմունքը՝ ֆուտբոլի մեր հավաքականի նկատմամբ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet