▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի երգիչը հերքել է, որ հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ էթնիկ պատկանելության պատճառով

Սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինը, երգիչ Յուսիֆ Էյվազովը հերքել է տեղեկություններն այն մասին, որ հրաժարվել է Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը երգել հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ:

«Ես հստակ տեսակետ ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն իմ քաղաքական հայացքները երբեք չեմ խառնում իմ մասնագիտության ու գործընկերների հետ շփումներին: Իմ ասածի վառ ապացույցն է այն, որ ես բազմից երգել եմ Մարիա Գուլեգինայի ու Գևորգ Հակոբյանի հետ»,-Instagram-ի իր էջում գրել է ադրբեջանցի երգիչը:

Հիշեցնենք, որ երեկ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինը, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին