ԼՂՀ պաշտպանության բանակի կայքը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ի պատասխան ադրբեջանցի դիվերսանտներից առգրավված զենքի մասին հուլիսի 31-ին ԼՂՀ ՊԲ–ի կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով:
«Ի պատասխան վերոնշյալի և ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը»,– ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 31-ին, հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվելելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Նշենք, նաև, որ անցած գիշեր Ադրբեջանի ԶՈւ-ն 11 կորուստ է տվել:
haqqin.az-ը` հղում անելով ադրբեջանական ԱՊՊԱ գործակալությանը, հաղորդում է, որ անցած գիշեր տեղի ունեցած դաժան մարտերի արդյունքում զոհվել է 8 ադրբեջանցի զինծառայող և սպա: