Ադրբեջանական լրատվամիջոցները հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ադրբեջանում գերեվարված Սարգիս Անանյանի մասին տեսանյութ են տարածել: Տեսանյութում երևում է, որ ՀՀ քաղաքացին հիվանդանոցային պայմաններում է:
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը՝ առանց անուն նշելու: Կարճ ժամանակ անց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ Զինված ուժերում նման անունով անձ չկա:
Ադրբեջանական կողմը ևս պաշտոնապես հերքեց լուրը: Իսկ Քեմեռլիի գյուղապետը, ով առաջինն էր խոսել «գերեվարված» հայի մասին, ազատվեց պաշտոնից:
Օրեր առաջ Ադրբեջանը հաստատեց, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանը հատել է սահմանը՝ ներկայացնելով վերջինիս լուսանկարը: