▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական մտքի «փայլատակումը». Նոյ նահապետը նախիջևանցի բանվոր է եղել

Ադրբեջանական մամուլն այսօր ներկայացրել է ադրբեջանական մտքի հերթական «փայլատակումը»: Նախիջևանյան  «Şərq qapısı» թերթը «դարի բացահայտում» է արել՝ նշելով, որ Նոյ նահապետը նախիջևանցի բանվոր է եղել, ով աղ է հայթայթել Դուզդաղի քարանձավներում:  Ավելին՝ հեղինակները կոչ են անում անպայման գնալ Նախիջևան և  այցելել Նոյ Նահապետի դամբարան, որը կառուցել է անձամբ ինքնավար  հանրապետության ղեկավար Վասիմ Թալիբովը:

Զավեշտալին այն է, որ ըստ թերթի՝ իբր պատմական աղբյուրները հաստատել են, որ  Նոյ Նահապետը համաշխարհային ջրհեղեղից հետո էլ ապրել և աշխատել է Նախիջևանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին