▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե հայ-ադրբեջանական սահմանին Չեխիայի քաղաքացու են ձերբակալել

Թարմացված. Չեխիայի քաղաքացուն, որի անունը չի հրապարակվում, բերման են ենթարկել Հայաստանի հետ սահմանային գոտու անցակետերից մեկում։
Դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատությանը» հայտնել է, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։

Նշենք, որ Ադրբեջանը միջադեպի մասին արդեն տեղեկացվել է Չեխիայի Հանրապետության իշխանություններին:

***

 Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին ձերբակալել են Չեխիայի քաղաքացու, ով փորձել է իրենց երկիր մուտք գործել՝ ՀՀ տարածքից։

Իրականացվում է հետաքննություն։

Trend-ի հաղորդմամբ՝ չեխական կողմն արդեն տեղեկացվել է ձերբակալության մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին