Armlur.am-ը գրում է. Ամեն դեպքում քննարկումներն ինքնին կարևոր են, երբեք հայկական կողմերը չեն խուսափել ամենատարբեր հանդիպումներից: Անդրադառնալով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպմանը, նման տեսակետ արտահայտեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Էականը ոչ այնքան հանդիպումներն են, որքան կողմերի իրական ցանկությունը` առաջընթաց արձանագրել: Ցավոք սրտի, առ այսօր մենք այդ ցանկությունն ադրբեջանական կողմից չենք տեսնում: Սա է իրավիճակը, և մինչ այդ էլ եղել են հանդիպումներ», – ընդգծեց նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում