▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը ակնկալում է ձայների 60 տոկոսը

 

«Անկախ նրանից` Ադրբեջանը կգրանցի իմ թեկնածությունը, թե ոչ, մենք արդեն իսկ հաղթել ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում տեղի  ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցել պատրաստվող  «Ադրբեջանահայերի ասամբլեայի»  նախագահ Գրիգորի Այվազյանը:

«Ադրբեջանահայերի բոլոր զրկանքների համար պատասխանատու է Ադրբեջանը և այժմ եկել է հատուցման ժամանակը: Մենք պետք է վերականգնենք մեր օրինական քաղաքական և տնտեսական իրավունքները մեր հայրենիքում պահանջատիրական դիրքերից: Ադրբեջանահայերի ասամբլեայի իսկական տեղը Ադրբեջանում է, այնպես, որ վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենա»,-նշել է բանախոսը:

Գրիգորի Այվազյանը Ադրբեջանի նախագահական ընտրություններում իրեն մրցակից է համարում գորոծող նախագահ Իլհամ Ալիևին, բայց և այնպես ակնկալում է ձայների 60 տոկոսը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին