▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադամ Շիֆը հայերին հայերեն է շնորհավորել

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

«Այսօր ես միանում եմ ամերիկահայ մեր  հայրենակիցներին եւ աշխարհով մեկ տարածված հայ համայնքներին՝ «Ուրախ անկախության օր» բացականչելով Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Դեպի անկախություն ուղին բարդ էր, սակայն հայերը պահպանվեցին չնայած օտար տիրապետության, վտանգների եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանության: Կասկած չկա, որ հայ համայնքը մեր հասարակության անգնահատելի մասն է, որը նոր սոցիալական, տնտեսական եւ քաղաքական հեռանկարներ է բացում եւ հարստացնում է մեր սովորույթները, ավանդույթները եւ կյանքի որակը», - նշում է կոնգրեսականը:

Իր հայտարարության վերջում Ադամ Շիֆը կրկին անգամ ընդգծում է.

«Կրկին շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին, Ամերիկայի հայերին եւ աշխարհի բոլոր մասերում գտնվող հայ ժողովրդին»:

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին