▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ հայերի

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հարցազրույց է տվել Asbarez պարբերականի խմբագիր Արա Խաչատուրյանին, որի ժամանակ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, ինչպես նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին վերջ տալ ԼՂ հարցում կեղծ հավասարություն պահելուն։

Կոնգրեսականը հարցազրույցը տվել է Horizon Live հաղորդման շրջանակում` ընդգծելով, որ Ուորլիքի նման դիրքորոշումը պարարտ հող է ադրբեջանական ագրեսիայի ծավալման համար։ Շիֆը մանրամասնել է, որ այս մտահոգություններն ինքն արտահայտել է ամերիկացի համանախագահին ուղղված նամակում, որում նշել է, որ «Ադրբեջանն այս հակամարտության ռազմատենչ կողմն է»։

«Ադրբեջանը շփման գծում կրակում է տանկերից, ծանր հրետանուց, օգտագործում է դիպուկահարներին` հայ զինվորներին սպանելու համար: Այդ ամենն անչափ վտանգավոր է: Ադրբեջանի ներսում ժողովրդի դժգոհությունը գնալով աճում է, տնտեսությունը թուլանում է, նավթի գներն ընկնում են և, ըստ այդմ, բռնապետության դիրքերը թուլանում են: Ուստի` ստեղծված իրավիճակում Իլհամ Ալիևը, հետևելով բռնապետերի մեծ մասի օրինակին, թեժացնում է հակամարտությունը, լարվածություն ստեղծում շփման գծում, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից»,-նշել է Շիֆը:

Այնուհետև կոնգրեսականն անդրադարձել է շփման գծում կրակոցների արձակման վայրը ֆիքսելու համար նախատեսված հատուկ սարքավորումների կիրառման հարցին` հիշեցնելով, որ Հայաստանն ու ԼՂ-ն իրենց համաձայնությունը տվել են, իսկ Ադրբեջանը` ոչ: «Դրանից ելնելով` աշխարհը պետք է հասկանա, թե սադրող կողմը որն է»,- բացատրել է ամերիկացի պաշտոնյան:

Բացի այդ, Շիֆը խոսել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովումհակահայկակական բանաձևերի մասին` ենթադրելով, որ դրանց քանակը չի պակասելու: Շիֆը շարունակել է` ասելով, որ անհրաժեշտ է համախմբված պայքարել դրանց դեմ։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին