«Հայաստանում կբացվի նոր գործարան». Այս երեք բառը կարդալուց հետո մի պահ ինձ թվաց, թե քնած եմ, կամ երազ եմ տեսնում, նույնիսկ ինձ թվաց, որ սխալ եմ կարդում ու «կբացվի»-ի փոխարեն «կփակվի» պետք է կարդայի, բայց… այն էլ մի հատ ինձ թափ տվեցի ու նորից կարդացի, այոոոոոոո, ես քնած չեմ, սա իրականություն է. «Հայաստանում կգործարկվի հախճապակու արտադրություն` իրա գործարանով ու նոր աշխատատեղերով (ինչպես կասեն` գործարան իրա թաշախուստով»):
Ըստ Իտալական «il Velino» պարբերականի` մին հատ Իտալացի առավոտ քնից հելել է ու որոշել է Հայաստանում գորածարան բացի ու վերականգնի մի միլիոն տարվա պատմություն ունեցող հայկական խեցեգործությունը (շատ կուզենայի հավատալ, որ էդ իտալացին Անկախ է կարդում, ու անկախի ստատուսից իմացել է, ինչ խեցեգործական թունդ երկիր է Հայաստանը, վազել եկել է, բայց աչքիս դա այդ դեպքը չի, նա դժվար հայերեն կարդար):
Չնայած այն հանգամանքին, որ առաջին երեք բառը կարդալուց հետո, արդեն դուխավորվում ես ու նույնիսկ շարունակությունը հետաքրքիր չի, բայց շարունակությունը կարդալուց հետո պարզվումէ, որ ոչ ավել, ոչ պակաս վարչապետը «ՀԱ»-յա ասել իտալացուն ու տենց….
Դե ինչ ժողովուրդ` աչքներս լույս, առաջին նախադասության նման նախադասություներ, ոչ առաջինը լինի, ոչ էլ վերջինը….
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ