▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աչքներս լույս

 

Ազգային ժողովը 94 «կողմ», 5 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը:Ըստ այդմ, առաջարկվում է շրջանառության հարկ վճարողների շրջանառության տարեկան առավելագույն շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 115 մլն դրամի:Օրենսդրական փաթեթին դեմ քվեարկեցին «Ժառանգութուն» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունների անդամները: Ինչպես քվեարկությունից առաջ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես և առաջին ընթերցման ժամանակ, այս դեպքում ևս ՀԱԿ-ը դեմ է կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ ՓՄՁ-երի գերակշռող մասը նախընտրում է աշխատել առանց փաստաթղթավորման, ինչն ըստ էության նշանակում է հարկային բեռի բարձրացում է տնտեսավարողների որոշ հատվածի համար՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն 5 տոկոս:
 
«Աչքներս լույս»,-Լ.Զուրաբյանի այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ազգային ժողովը 94 «կողմ», 5 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը:Ըստ այդմ, առաջարկվում է շրջանառության հարկ վճարողների շրջանառության տարեկան առավելագույն շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 115 մլն դրամի:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ  ինչպես և առաջին ընթերցման ժամանակ, այս դեպքում ևս ՀԱԿ-ը դեմ է կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ ՓՄՁ-երի գերակշռող մասը նախընտրում է աշխատել առանց փաստաթղթավորման, ինչն, ըստ էության, նշանակում է հարկային բեռի բարձրացում` տնտեսավարողների որոշ հատվածի համար՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն 5 տոկոս:

 «Աչքներս լույս»,-անդրադառնալով Լ.Զուրաբյանի հայտարարությանը՝ արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին