▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամյանի որդին հրաժարական կտա, Ծառուկյանը նրան կտանի ԱԺ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները: Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել:
Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվաթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից: Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արեւշատ եւ Դիտակ համայնքների ղեկավարները, որոնք Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել էին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն:

Նշենք, սակայն, որ Արգամ Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնից հեռանալով չի զրկվելու դիրքից: Նրա աները՝ Գագիկ Ծառուկյանը, որոշել է փեսային իր ցուցակով ԱԺ տանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին