Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է 10 խաղով՝ ֆուտբոլի բարձրագույն խմբի «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակ անվայել պահվածքի (3-րդ դեպք) համար: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն իր մարզչի արարքի համար տուգանվել է 200 հազար դրամով: Իսկ ահա Աբրահամ Խաշմանյանին բռունցքով հարվածած «Շիրակ» թիմի ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանը որակազրկել է 5 խաղով, իսկ ակումբը տուգանվել 150 հազար դրամով:
«Շիրակ» մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, հաջորդ հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի, իսկ «Շիրակ» ակումբը կվճարի եւս 150 հազար դրամ տուգանք:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Շիրակ» – «Ալաշկերտ» հանդիպման ավարտից հետո տհաճ միջադեպ էր տեղի ունեցել գյումրեցի երկրպագուների եւ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի միջեւ, որի ընթացքում էլ «Շիրակի» ադմինիստրատորը հարվածել էր հյուրերի Խաշմանյանին: