Վերջերս իմացա, որ Աբել Աբելյանի դերասանական ստուդիան կրկին ընդունելություն է հայտարարել: Ընկերներիցս մեկն ասաց, որ ուզում էր երեխային տանել Աբելի մոտ՝ դերասանական բաժին, սակայն պարզվել է` մի տարվա կտրվածքով վարձն ավելի թանկ է, քան Թատերական ինստիտուտում: Աբելի ստուդիայում դերասանական բաժնի մի ամսվա վարձը 45.000 դրամ է, այսինքն` տարվա կտրվածքով ստացվում է 540.000 դրամ: Սա այն դեպքում, երբ երեխան շաբաթը 3 օր մեկուկես ժամանոց պարապմունք է ունենալու:
Կա նաև ռեժիսուրա, օպերատրություն և մոնտաժ բաժին, որտեղ ևս վարձը 1 ամսվա համար 45.000 դրամ է: Հաղորդավարական բաժնում վարձն ավելի «էժան» է` 40.000 դրամ: