▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն ստուգում է հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ տվյալը

ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն։

Նշենք, որ լուրն առաջինը հաղորդել էր ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանն՝ իր տելեգրամյան ալիքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին