▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ից դուրս գաղտնալսող մարմին է հայտնաբերվել, որի թիկունքում խոշոր օլիգարխ է կանգնած.«ՀԺ»

Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին եւ ներկա աշխատակիցներ, ավելին, ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք եւ հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ:

 Նույն աղբյուրները հայտնում են, որ այս գործի շրջանակներում այժմ երեք հոգի պահվում են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի «պադվալում»): Նրանցից ցուցմունքներ են վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէ եւ որեւէ ձեւով արձանագրված չէ, որ վերոնշյալ երեք հոգին այժմ գտնվում են ԱԱԾ-ում:
 Գործն ամբողջությամբ պատրաստ է եւ կարող է ցանկացած պահի ընթացք ստանալ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին