Այսուհետև հարուստ մարդիկ ունեն նաև հատուկ իրենց համար նախատեսված սոցիալական կայքը: Այն կոչվում է «The Netropolitan Club» և նախատեսված է 21 տարեկանից բարձր անձանց համար: Այս կայքում գրանցվելու համար պետք է վճարել 9.000 դոլար, սակայն այդքանով ծախսերը չեն սահմանափակվում, ցանկացած օգտատեր պետք է նաև տարեկան 3.000 դոլար ներդնի ցանցում:
Կայքը ստեղծողները խոստանում են, որ իրենց մոտ գրանցվածների տվյալները լինելու են փակ հանրության համար, քանի որ նոր կայքը դիտարկվում է որպես փակ ակումբ:
Նշենք, որ կայքում չեն լինելու գովազդներ, փոխարենը հեղինակներն առաջարկում են օգտատերերին խմբեր ստեղծել ցանցի ներսում և միմյանց պատմել իրենց գործունեության մասին: