▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

90-ամյա Պարույր Սևակը հինգ տարի է, ինչ 85 տարեկան է

Լավ է կույր աչոք, քան` կույր մտոք:

                                                                                                                                             Եղիշե

90-ամյա Պարույր Սևակը հինգ տարի է ինչ 85 տարեկան է

Ինչպե՞ս

<<Պարզ թվաբանություն>> առ` ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարներին, Երևանի քաղաքապետարանի պատկան այրերին, արվեստի ու մշակույթի վաստակավոր և անտիտղոսակիր գործիչներին, կեղծ ու անկեղծ սևակասերներին և ի վերջո`  աչքի չընկնող, պարզ բանականությամբ հայերին:

Եվ որ ոգու փրկության քանորդում` լուծումը չլինի` Ձայն բարբառոյ յանապատի...

 

Հսկայական գովազդային այս վահանակին ամրացված պաստառը` նվիրված հանճարեղ Պարույր Սևակի  85 ամյակին, որը տեղադրված է Դավիթաշեն համայնքում` Եղվարդի խճուղու վրա` <<ԱՐՄԵՆԻԱ>> հեռուստաընկերության աչքի առաջ, հինգ տարի շարունակ անտեսված է,  խամրում է օր-օրի, և ոչ մեկի մտքով չի անցնում հանել այն կամ նորով փոխարինել:  Ու անթարթ նայում է Պարույր Սևակն անցորդներին, <<լռում է, լռում այնպես, ինչպես բառը բառարանում>> և խոկում խորհրդավոր…

Ի՞նչ անուն տալ` Անտարբերության թշնամի՞, Կակազող լույսե՞ր, Անարժեքության տապկանո՞ց, Մարդ էլ կա, մա՞րդ էլ, Զո՞ւր ես համբերում թե՞ Զարմանալի՞ բախտ...

…Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,

Բայց բա´խտը,

Բա´խտը,

Բախտն է մեզ ընտրում…

Ժողովրդական խոսքն ասում է` <<Աշխարհի չափ խելք ունենալու փոխարեն, մի մատնոցի չափ բախտ ունեցիր>>:

Էլ ի՞նչ Երջանկության դափնեկիր` երբ ծառը կտրելուց հետո էլ չենք նկատում բնի հաստությունը...:

Եվ այսքա՞ն անտարբերությամբ պիտի մեծարենք մեր ազգային մտավոր արժեքներին,  ու այսպես պաղ ու միալար պիտի տարինե՞ր թերթենք ու դարե՞ր շրջենք...

Համոզված եմ` ո´չ:

Քանզի …ամենից շատ, ես հավատում եմ հավատին մարդու` Հայոց 90-ամյա հանճարի` Պարույր Սևակի հավատին, որ Եղիցի՜ լույս…

 

 

 

                                                                       Հեղինակ`  Ջեմմա Բաղդադյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին