Հոկտեմբերի 13-ին Փոփ Արտի հյուրը շատերի կողմից մերժված , բայց 90-ականների սեքս սիմվոլ համարվող Լիլիթ Կարապետյանն է: Ի՞նչ միջոցներ էր փորձել ձեռնարկել Լիլիթ Կարապետյանը սև ցուցակներում չմնալու համար: Ովքե՞ր են խանգարում նրան էկրաններին երևալ: Ի՞նչ է պատմում երգչուհին իր և երգիչ Սասունցի Դավիթի համատեղ կյանքից: Եվ վերջապես, ի՞նչ է այսօր պահանջում Լիլիթ Կարապետյանը հեռուստատեսության ղեկավարներից:
Սև ցուցակներում հայտնվելու, իր և Սասունցի Դավիթի միջև եղած վեճերի, ներկայիս երգիչների հանդեպ առավելություն ունենալու, բոլոր ժամանակների ցանկալի երգչուհի մնալու, և վերջապես, իր միակ ցանկության մասին այս շաբաթ Փոփ Արտում կխոսի երգչուհի Լիլիթ Կարապետյանը:
Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդումը դիտեք նաև Լայմ TV-ով` կիրակի-14.30-ին, չորեքշաբթի-21.45-ին և շաբաթ-17.15-ին:Հաղորդավարներ` Անահիտ Հարությունյան և Սաթենիկ Խաչատրյան