1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին:
«24 տարի է՝ ՀՀ-ն անկախ է, բայց, արդեն հասցրել ենք 3 անգամ Սահմանադրություն փոխել: Սահմանադրական բարեփոխումները 24 տարվա համար 3 անգամ փոխելը հսկայական է: 7-8 տարին մեկ Սահմանադրություն ենք փոխում, իսկ վերջինը ընդհանրապես փոխում է պետականության կառավարման ձևը: Իսկ, օրինակ ԱՄՆ-ն իր Սահմանադրությունն ընդունել է 200 տարի առաջ և մինչև հիմա ընդամենը 10 փոփոխություն է կատարվել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ինչ վերաբերում է փաստաթղթերին՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրենի խոսքով մենք, բարեբախտաբար, այսօր պահպանում ենք 3-րդ Հնարապետության բոլոր արխիվային փաստաթղթերը.
«Արխիվում կան պետական կառավարման բոլոր մարմինների փաստաթղթերը, բացառությամբ ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ԱԱԾ-ի»,-նշեց Ամատունի Վիրաբյանը:
Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ 90-ական թվականներին վերաբերող փաստաթղթերը ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն է պահում, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը պատասխանեց, որ պատճեններ ունի:
Անի Կարապետյան