▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

90- ականների սկզբին դաժան սովի տարիներ էին, չկար ոչինչ, բայց կար հայրենիքի գիտակցություն. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է

«Էս յուղը հալեցնել ես սովորել եմ Մայրիկիցս: 90- ականների սկզբին դաժան սովի տարիներ էին, երևի 96- ից նոր մի քիչ սկսեց փոխվել պատկերը:

Դե լույս չկար ընդհանրապես, մի ժամ տային, թե չէ.. Ուտելիք չկար, հաց չկար... չկար ոչինչ, բայց կային ՄԱՐԴԻԿ ու Հայրենիքի գիտակցություն: Ընդհանրապես կար գիտակցություն: )

Մայրս՝ արմատներով հին Բայազետից, լավ գիտեր անարատ յուղի օգտակարությունն էլ , համն էլ: Բայց ի՞նչ իմանար, որ իր մանկությունից եկած էս հմտությունը, որն ակտիվ կիրառում էր սովետի ժամանակ էլ, ու մենք հասցրեցինք օգտվել նույնիսկ դաժան 90- ականներին, ուղղակի սովից կփրկեր մեզ:

Իմ մանկությունն ու մայրիկինս շատ տեղերում են հատվել. էս յուղի համն էդ հատման կետերից է:

Մեզ բոլորիս դժվար տարի է սպասվում...

Յուղ եմ հալեցնում, որ Ընտանիքս ունենա մանկության համն ու Մայրիկիս ուժը, որովհետև հոգատարությունը միայն խոսքով չի «աշխատում»: Որովհետև ամենաթանկ բանն է Ընտանիքս:

Նույնիսկ ամենաանհամ կարագն իապառ փոխվում էր՝ հալեցնելուց հետ:

Չի չաղացնում: Հնդիկներն անգամ այուրվեդիկ դետոքս- դիետա ունեն, միայն յուղով համ նիհարացնում, համ մաքրում են օրգանիզմն ամբողջովին:

Խոլեստերինի մասին հեքիաթները սկսվեցին էն պահից, երբ մարդիկ դադարեցին օգտվել ԲՆԱԿԱՆ ու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերից: Դարձանք արհեստական ու մի Տեսակ անկյանք... Մայրիկիս հալած յուղն հենց էս գույնն ուներ. ոսկի էր տեղով մեկ: Ու կյանք տվեց մեզ՝ անկյանք տարիներին. հացին քսում ուտում էինք, ճաշի մեջ չէր էլ հասցնում լցնել...

Կարագը դնում ու եռացնում եք զգուշորեն, աստիճանաբար աղ ավելացնելով, զգույշ եղեք՝չվառեք, չվառՎեք ու չթափեք. ափսոս է: Հիմա պետք է խնայել համ մեզ, համ նույնիսկ չեղածը... Ու զգույշ չվառվեք...

Սառած յուղն անգամ սառնարանի կարիք չունի. չի փչանում, գուցե աղի՞ց է:

Մանկությունն ամեն ինչ է մարդու կյանքում. ձևավորում է նրա բարին էլ չարն էլ: Հոգատարությունն էլ օդից չի, կամ Ընտանիքի նկատմամբ սերը, մանկությունից է... Մորից դստերը փոխանցվում է ապրելու ուժն էլ, Հայրենիքի կամ մարդու նկատմամբ սերն էլ, դժվարություններով անցնելու հմտություններն էլ:

Մորից՝ պորտալարով անցնում է ապրելու կարողությունը՝ Հղիությունից մինչև կյանքի վերջին օր:

Յուղ հալեք... Աղով: Որ ձեզ էլ պետք չգա, հաստատ ուրիշին մի կարևոր պահի օգնած կլինեք: Դժվար տարի է սպասվում.... (ՆՀ) »:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին