2008 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵԱ-2009-ի շրջանակում սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է Թուրքիայի տարիքակից ընտրանուն:
«Հրազդան» ստադիոնում կայացած խաղը պատմական է: 89-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփել է մեր ընտրանու հաղթական գոլը:Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը: