▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 պատճառ, թե ինչու հավանածդ տղան քայլեր չի անում ավելի մտերմանալու համար

Erkusov.com-ը գրում է. Փաստորեն, սերն առանց սեքսի էլ կարող է գոյատևել և պլատոնական սերն այսօր էլ առկա է: Պլատոնական սեր ասելով հասկանում ենք հոգևոր սիրահարվածությունը առանց մարմնական ցանկությունների կամ, ինչպես այսօր են ասում՝ առանց սեքսի:

Ըստ վերջերս անցկացված վիճակագրական տվյալների՝ այսօր աշխարհում ամեն 6-րդ կինը և 10-րդ տղամարղը, կյանքում գոնե մեկ անգամ սիրել են պլատոնական սիրով: Փաստորեն, եթե ձեզ սիրահարված մարդը չի շտապում իր մարմնական գրգիռներին, հաճույքներին հագուրդ տալ և նույն երանությամբ էլ պարուրել ձեզ, ապա պետք չէ փնտրել մեղավորներ կամ մեղադրել ինքներդ ձեզ:
Ձեզ ենք ներկայացնում առավել հաճախ հանդիպող իրադրություններ:

Վախ

Հնարավոր է, որ քո սիրելին քեզ գրկելու ու համբուրելու ոչ մի փորձ չի անում, որովհետև նա ունի վատ հիշողություններ արթնացնող փորձ, և նա վախենում է, որ կրկին ինչ-որ բան այն չի լինի և դրա պատճառով կարող է կորցնել քեզ:

Դժվար, թե նա ինքը քեզ ասի, թե ինչ վախեր ունի, այնպես որ, պետք է գործես ինքդ:
Բայց, հիշիր՝ ամեն ինչ պետք է անես այնպես, որ նա իրեն ճնշված չզգա, եղի՛ր հոգատար և քնքուշ ու ոչ մի դեպքում մի՛ շտապեցրու նրան: Կարելի է ձևացնել, թե պահի տակ վախեցար ինչ որ բանից և, կարծես թե միամտորեն, ամուր բռնեցիր նրա ձեռքը: Կարելի է ի նշան շնորհակալության նրա արած որևէ լավ քայլի համբուրել նրա այտը, սակայն այդ համբույրը պիտի լինի քնքուշ, մեղմ... Մի պահ հապաղիր, մինչ շուրթերդ նրա այտին են հպված, այնուհետև նազանքով, կրծքավանդակդ թեթև հպելով նրան, հեռացիր՝ թեթև օրորելով իրանդ ու կոնքերդ: Հավատա՛, նա դեռ երկար կնայի քո հետևից կամ էլ, միգուցե, գա քո հետևից և ամեն ինչ փոխվի...

Առավել մանրամասն` տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին