▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

74-ամյա Ալ Պաչինոն պատրաստվում է վերջապես ամուսնանալ

 

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ալ Պաչինոն, ով երբեք ամուսնացած չի եղել, պատրաստվում է ամուսնանալ դերասանուհի Լյուսիլե Սոլայի հետ։

74-ամյա դերասանը իր վերջին հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ երջանիկ այս իրադարձությունն արդեն մոտ է։ «Շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա։ Ես երբեք չեմ ասում երբեք», – հայտարարել է Ալ Պաչինոն հնարավոր ամուսնության մասին հարցին։ 35-ամյա դերասանուհու հետ Ալ Պաչինոն հանդիպում է 5 տարի։ Ալ Պաչինոն ունի երեք երեխա նախկին ընկերուհիներից՝ 25-ամյա Ջուդլիան, 14-ամյա զույգեր Անտոն Ջեյմսն ու Օլիվիա Ռոուզը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին